«Կողք Կողքի» Ներառական արտ փառատոն

2019 թվականին Հայաստանում մեկնարկեց իր տեսակով առաջին ներառական երաժշտական արտ փառատոնը։

Այս բացառիկ միջոցառմանը մասնակցեցին Երևանի՝«Իմ ճանապարհը», «Լուսե», «ՍՈՐՍ», «ՍՈԱՐ», «Էմիլի Արեգակ», «Փրկություն» վերականգնողական կենտրոնների սաները, լսողական խանգարումներ ունեցող երեխաների համար մասնագիտացված դպրոցների աշակերտները, Խարբերդի մասնագիտացված մանկատան, Երևանյան մանկատան, ինչպես նաև Մարի Իզմիրյանի մանկատան սաները։

Փառատոնի հիմնական նպատակը տարբեր զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաների և պատանիների ստեղծագործական ներուժի բացահայտումն ու զարգացումն է, ինչպես նաև նրանց ինքնարտահայտման համար հարթակ ստեղծելը։ Ճանաչված երաժիշտների հետ գաղափարային համագործակցությունը առավել ընդգծեց ներառականության կարևորությունը մեր հասարակությունում։

2021 թվականին փառատոնը դարձավ ավելի մասշտաբային՝ դարձավ հանրապետական։ Ներգրավվեցին մասնակիցներ Հայաստանի տարբեր քաղաքներից՝ Գյումրի, Վանաձոր, Սևան և Գորիս։ Փառատոնը զգալիորեն ընդլայնեց իր սահմանները և նշանակությունը։

2022 թվականին փառատոնը դուրս եկավ միջազգային հարթակ։Կազմակերպիչների և մասնակիցների համար սա իրական հաղթանակ էր։ Հրավիրվեցի մասնագետներ և մասնակիցներ Ռուսաստանից, Հորդանանից և Բահրեյնից։ Բոլորը նոր գաղափարներ և ներշնչանք բերեցին տարեց տարի առավել ամրապնդվող նոր մշակութային տարածք։ Այս համագործակցությունը ևս թույլ տվեց, որ փառատոնն ընդլայնի իր ծրագրային սահմանները՝ ներառվեց պարային արվեստը, ինչը թույկ տվեց ստանալ ներկայանալու նոր ու բազմազան ձևաչափ։

2023 թվականին փառատոնը գրավել է առաջատար երկրների ուշադրությունը՝ Ֆրանսիա, Գերմանիա, Ռուսաստան, Ղազախստան և Բահրեյն։ Սա կարևոր փուլ դարձավ փառատոնի զարգացման համար։ Միջոցառման շրջանակներում անցկացվեցին վարպետության դասեր և սեմինարներ, որոնք համախմբեցին տարբեր ոլորտների ավելի քան 100 մասնագետ։ Ստեղծագործական փոխգործակցությունը թատրոնում և պարարվեստում դարձավ ծրագրի առանցքային մաս, դարձավ մասնակիցներին իրենց տաղանդները զարգացնելու և վարպետներից գիտելիքներ ստանալու հնարավորություն։

2024 թվականին մեզ սպասվում է անմոռանալի միջոցառում՝ լի բազմազան համերգներով, ցուցահանդեսներով, սեմինարներով և վարպետության դասերով, նվիրված թատրոնին, պարարվեստին, գրականությանը և շատ այլ ոլորտների։ Փառատոնի ամենացնցող պահերից կլինի հայտնի երաժիշտների և սիմֆոնիկ նվագախմբի ելույթները, որոնք հանդես կգան միասնական հարթակում զարգացման առանձնահատկություններ ունեցող երաժիշտների հետ։ Այս հրաշալի համագործակցությունը ստեղծելու է յուրահատուկ մթնոլորտ, որտեղ յուրաքանչյուր մասնակից կարող է բացահայտել իրեն և զգալ ստեղծագործության ու փոխըմբռնման ոգին։

Փառատոնը խոստանում է դառնալ իսկական արվեստի և բարեկամության տոն, միավորելով բոլոր մասնակիցների և հանդիսատեսի սրտերն ու մտքերը։