Բարև,

Ես Նաիրան եմ Սարգսյան՝ «Կողք կողքի» կրթամշակութային ներառական ՀԿ-ի հիմնադիր նախագահը, ինչպես նաև 2019 թվականից «Կողք կողքի» ներառական արտ փառատոնի հիմնադիրը։ Փառատոնն իր տեսակով միակն է ողջ տարածաշրջանում։

Կրթությանս և աշխատանքային փարձառությունս համատեղվեցին՝ դարձան հետաքրքիր փորձառություն և նպատակ՝ օգնել և կրթել զարգացման առանձնայատկություն ունեցող երեխաներին՝ տալով իրենց նաև մասնագիտական ուղվածություն։

Ունենալով երաժշտական կրթություն ստեղծել եմ հատուկ ծրագրեր, աշխատել մանկապարտեզում, ուսումնավերականգնողական կենտրոնում, աշխատել եմ հաշմանդանություն ունեցող երեխաների և իրենց հարազատների հետ։ Քաջ գիտակցելով արդի խնդիրները, մասշտաբները և վերականգնողական ծրագրային պակասը՝ ինքս ստեղծեցի մշակութային ներառական ծրագիր։

Ստացա երկրորդ՝ հոգեբանի, կրթություն։ Այս նոր գիտելիքները ինձ թույլ տվեցին ճիշտ և առողջ մրցակցության մեջ մտնել ոլորտում առկա լավագույն մասնագետների հետ։

Համագործակցությունների արդյունքում շատ կազմակերպություններում իմացան երաժշտաթերապիայի և այդ ուղղության կարևորության մասին։

Զուգահեռ մասնակցել եմ Արտերկրում իրականցվող բազմաթիվ վերապատրաստումների և սեմինարների։ Արդյունքում առաջացավ անհապաղ կարիք դասակարգելու և կիրառելու գիտելիքների արդեն բավականին հարուստ բազան:

2021 թվականին ստեղծվեց «Կողք կողքի» Կրթամշակութային ներառական ՀԿ-ն, որը սկսեց իր աշխատանքները զարգացման յուրահատկություններ ունեցող երեխանների արտադպրոցական ներառական ծրագիրի իրականացման ուղղությամբ։

2022 թվականից մինչ այսօր մենք ԵՄՍՔԿ հետ համատեղ իրականցնում ենք արտադպրոցական ներառական ծրագիր զարգացման տարբեր առանձնահատկություններ ունեցող երեխանների համար։

Այսքանով չի ավարտվում մեր ուղղին, դեռ ունենք շատ ու շատ մարտահրավերներ, այսինքն շարունակում ենք ստեղծել նորանոր ծրագրեր, աշխատել ի շահ մեր փոքրիկների առողջ և երջանիկ ապագայի։